ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մայրական մահացություն
Աշխարհում.;Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը հրապարակել են «Մայրական մահացության միտումները» ամենամյա զեկույցը։
ՄԱԿ–ի գնահատականներով՝ թեեւ հղիության հետ կապված աշխարհում կանանց մահացության նվազում է գրանցվել, սակայն դեռեւս ամեն օր հազար կին է մահանում։
Զեկույցում նշվում է, որ հղիության եւ ծննդաբերության ընթացքում առաջացած բարդություններից մահացող կանանց թիվը նվազել է 34%–ով։ 1990 թ. գրանցված 546 հազարի դիմաց 2008 թ. այդ ցուցանիշը իջել է մինչեւ 358 հազարի։ Առաջընթացը թեեւ ակնհայտ է, սակայն կրճատման տարեկան ցուցանիշը պահանջվածի կեսից էլ քիչ է։ Հազարամյակի զարգացման նպատակների մայրական մահացության թիրախին հասնելու համար 1990-ից մինչեւ 2015 թվականն այն պետք է կրճատվի 75%-ով։ Դա նշանակում է, որ տարեկան անհրաժեշտ է ապահովել 5,5%-ի նվազում։ Մինչդեռ մինչեւ 2008-ը տարեկան ապահովվել է միջինը 2,3%-ի նվազում։
Զեկույցի հեղինակները եկել են այն համոզման, որ հղի կանայք մինչեւ օրս մահանում են 4 հիմնական պատճառով՝ ծննդաբերությանը հաջորդող ուժեղ արյունահոսություն, վարակներ, զարկերակային գերճնշում եւ ոչ անվտանգ պայմաններում կատարված աբորտ։ 2008 թ. այս բարդությունների պատճառով աշխարհում օրական շուրջ 1000 կին է մահացել։ Նրանցից 570-ը՝ ենթասահարային Աֆրիկայի բնակիչներ են, 330-ը՝ Հարավային Ասիայի եւ 5-ը՝ բարձր եկամուտ ունեցող երկրների։ Հղիության հետ կապված մահվան ռիսկը զարգացող երկրներում ապրող կանանց կյանքի տեւողության ընթացքում 36 անգամ ավելի բարձր է զարգացած երկրներում ապրող կանանց համեմատ։
«Մայրական առողջության բարելավման համաշխարհային նպատակին հասնելու եւ կանանց կյանքը փրկելու համար մենք պետք է կարողանանք աջակցել նրանց, ովքեր ամենաշատն են ռիսկի ենթարկվում։ Դա նշանակում է աջակցել գյուղական վայրերի եւ առավել աղքատ տնային տնտեսությունների կանանց, ազգային փոքրամասնություններին եւ բնիկ խմբերին պատկանող կանանց, ինչպես նաեւ ՄԻԱՎ վարակակիր եւ հակամարտության գոտիներում գտնվող կանանց», - ասել է ՄԱՄՀ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը։
Նոր գնահատականներով, հնարավոր է կանխել շատ ավելի մեծ թվով կանանց մահը։ Դրա համար երկրները պետք է ներդրումներ կատարեն իրենց առողջապահական համակարգերի եւ բուժսպասարկման որակի բարելավման համար։
«Մայրական առողջության խնամքի պակասը խախտում է կանանց՝ կյանքի, առողջության, հավասարության եւ անխտրականության իրավունքները։ Մենք պետք է շտապ անդրադառնանք առողջապահության ոլորտի աշխատակիցների պակասի եւ վերարտադրողական առողջության ծառայությունների ֆինանսավորման մեծացման խնդիրներին», - ասել է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն Տորայա Ահմեդ Օբեյդը։
Զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ի գործակալությունները, դոնոր երկրներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ այլ գործընկերներն ավելի ու ավելի համակարգված են ցուցաբերում իրենց աջակցությունը երկրներին։ Նրանք իրենց ջանքերը կենտրոնացնում են ամենակարիքավոր երկրների վրա եւ կառավարություններին օգնում մայրական եւ նորածինների առողջության ոլորտում առաջընթացն արագացնելուն նպաստող ազգային առողջապահական ծրագրեր մշակել։
«Մայրական մահացությունների համար աղքատությունը թե՛ պատճառ է, թե՛ հետեւանք։ Ծննդաբերության ծախսերը կարող են արագորեն սպառել ընտանիքի եկամուտը եւ էլ ավելի մեծ ֆինանսական դժվարությունների պատճառ դառնալ»,—նշել է Համաշխարհային բանկի մարդկային զարգացման գծով փոխտնօրեն Թամար Մանուելյան Ատինցը։
1990-2008 թթ. ընդգրկող այս զեկույցում նշված է.
- 1990 թ. մայրական մահացության 100 եւ բարձր ցուցանիշ ունեցող 87 երկրից 10-ը 1990 թ.-ից 2008 թ.-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է 5.5% նվազում։ Մյուս կողմից, 30 երկիր 1990-ից ի վեր կամ ընդհանրապես առաջընթաց չի արձանագրել, կամ չնչին առաջընթաց է գրանցել,
- զգալի առաջընթաց է արձանագրվել ենթասահարային Աֆրիկայում, որտեղ մայրական մահացությունը կրճատվել է 26%—ով,
- Ասիայում 1990-2008 թթ. մայրական մահացությունը կրճատվել է 52%-ով (315 000-ից հասել է 139 000),
- 2008 թ. մայրական մահացությունների 99%-ը տեղի է ունեցել զարգացող տարածաշրջաններում։ Ընդ որում՝ գրանցված մահերի ընդհանուր թվի 57%-ն արձանագրվել է ենթասահարային Աֆրիկայում, իսկ 30%-ը՝ Հարավային Ասիայում։
Զեկույցում կարեւորվում է ավարտուն եւ ճշգրիտ քաղաքացիական գրանցման համակարգերի զարգացումը, որոնք կներառեն ծնունդները, մահերը եւ մահվան պատճառները։ Որպեսզի մայրական մահացության յուրաքանչյուր դեպք հաշվի առնվի։
ՄԱԿ-ի մայրական մահացության գնահատականները մշակվել են միջազգային փորձագիտական խմբի հետ սերտ համագործակցությամբ եւ մայրական մահացության վերաբերյալ երկրներում հասանելի բոլոր տվյալների օգտագործմամբ, ինչպես նաեւ գնահատման բարելավված մեթոդների կիրառմամբ։ Միաժամանակ նշվել է, որ շատ երկրներում, որտեղ մայրական մահացության մակարդակը բարձր է, դեռ մեծ բացեր կան տվյալների հասանելիության եւ որակի հետ կապված։
Հայաստանում։ Մեզանում տարեկան գրանցվում է միջինը 60.000 հղիության դեպք, որոնցից մոտ 45.000-ն ավարտվում է ծնունդով։ Մայրական մահերի թիվը կազմում է տարեկան միջինը 10, իսկ յուրաքանչյուր 100.000 կենդանածնի հաշվարկով մայրական մահացության ցուցանիշը՝մինչեւ 30, ինչը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից (34-35), սակայն 5 անգամ գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը (6)։ 2010 թ. առաջին ինը ամիսներին Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք։

Կարդացեք նաև

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...


Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...


Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...


Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...


2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...


Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն